Լեվոն Քալանթարյանի Անվան Պետական Դրամատիկական Թատրոն
Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը կազմակերպվել է 1931թ-ին ժողովրդական թատրոնի հիման վրա։ Առաջին ներկայացումը եղել է Ռաֆֆու «Սամվել» պատմական ողբերգությունը 5 գործողությամբ։ Թատրոնը իր առաջին իսկ ներկայացումից հիացրել է հանդիսատեսին։
Թատրոնի դերասանական աձնակազմի մեջ եղել են այնպինի դերասաններ, ինչպիսիք են՝ Վաղինակ և Վարդուհի Դովլաթյանները, Ռ. և Ա. Ազարյանները, Ս. Խաչիկյանը, Ա. Ղազանչյանը, Ա. Աֆրիկյանը, Գ. Նաջարյանը, Ա. Նազարեթյանը, Կ. Ավետիսյան-Մանվելյանը, Գ. Տալյանը, ռեժիսորներ Աշ-Մաթը (Ա. Մաթևոսյան), Հ. Մանվելյանը, Հ. Բաղդասարյանը, Կ. Վարդանյանը, նկարիչներ Ե. Սավոյանը, Ա. Ամրազյանը, Ա. Եգանյանը և ուրիշներ։ Բեմադրվել են Շիրվանզադեի «Պատվի համար», Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», Գաբրիել Սունդուկյանի «էլի մեկ զոհ», Մուրացանի «Ռուզան», Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք», Ա. Բաբայանհ «Սիրտը կանչում է» և այլ պիեսներ։
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-շաբաթ
Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00
Կա անվճար հայերեն էսկուրսիա։
Մուտքի տոմս - 1000 դրամ։